ԱՄՆ-ի նախագահ Օբամայի վարչակազմի ներկայացուցիչները միգրացիոն բարեփոխումների կողմնակիցների հետ քննարկել են երկրում գտնվող ապօրինի միգրանտների հարցը:
Բարաք Օբաման նախատեսել է արտաքսումից պաշտպանել 5 միլիոն ներգաղթյալի, որոնք երկրի տարածքում են առանց թույլտվության: Օրենքն առաջին հերթին կտարածվի 4 միլիոն մարդու վրա, որոնք երկար տարիներ ապրում են ԱՄՆ-ում։ Հիմնականում նրանք այդ երկրի քաղաքացիների հետ ամուսնական կապի մեջ են։
Սպիտակ տունը մտադիր է խնդրի հետ կապված միջոցառումներն իրականացնել առանց Կոնգրեսի հետ համաձայնեցման: Ընդդիմադիր օրենսդիրները զգուշացրել են, որ երկրում միգրացիոն բարեփոխումների հետ կապված ցանկացած փորձ կձախողվի, եթե չհամաձայնեցվի օրենսդիրների հետ: