«Ֆորմուլա-1»-ի «Մարուսիա» թիմի ավտոարշավորդ Ժյուլ Բյանկին դուրս է եկել կոմայից, տեղեկացնում է Associated Press լրատվական գործակալությունը: Ֆրասիացու վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր:
Բժիշկները հույս են հայտնել, որ ավտոարշավորդի առողջական վիճակը կբարելավվի: Բյանկին Ճապոնիայի «Սուզուկա» վազքուղիում մեծ արագության տակ բախվել էր ամբարձիչին, որը փորձել էր մայրուղուց դուրս բերել Ադրիան Սուտիլի վնասված մեքենան:
25-ամյա ավտոարշավորդն անմիջապես տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ վիրահատել են նրա գլխուղեղը: