Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Կիպրոսի Հանրապետության խորհրդարանի նախագահ Յանակիս Օմիրուն ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հետ ունեցած համատեղ ասուլիսի ժամանակ անթույլատրելի է որակել Ադրբեջանի իշխանությունների պահվածքը և դատապարտել Բաքվի սանձազերծած բռնությունը:
Խորհրդարանն արտահերթ քառօրյայի հերթական օրը շարունակել է քննարկել օրակարգում ներառված 26 հարցերը, որոշ հարցերի քվեարկությունը տեղափոխվել է հաջորդ քառօրյա նիստերի օրակարգ:
Նիստը դեռ չսկսած ՕԵԿ-ը 20 րոպե ընդմիջում պահանջեց: Խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն այս քայլը պայմանավորեց անձնական տվյալների պաշտպանությանը վերաբերող օրինագծում առկա խնդրահարույց դրույթներով: Ընդմիջումը, ըստ Բիշարյանի, թույլ կտար խմբակցություններին ևս մեկ անգամ ծանրութեթև անել այն:
Մարդկանց թրաֆիքինգին վերաբերող օրինագծով էլ առաջարկվել է բարելավել թրաֆիքինգի զոհերի պաշտպանության համակարգը:
Մանրամասները՝ տեսանյութում