Խորհրդարանը շարունակում է աշխատել արտահերթ ռեժիմով: Օրենսդիրը 67 կողմ, 7 դեմ, 25 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունեց Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը:
Նոյեմբերի 19-ի նիստում Ազգային ժողովը հյուրընկալել է նաև Կիպրոսի Հանրապետության ներկայացուցիչների պալատի պատվիրակությանը:
ԱԺ ամբիոնից հնչեցրած ելույթում Կիպրոսի Հանրապետության ներկայացուցիչների պալատի նախագահ Յանակիս Օմիրուն նշել է, որ Թուրքիայի կողմից իրականացվող քայլերը թեժացնում և ապակայունացնում են տարածաշրջանը: Արդեն քառասուն տարի է, ինչ Թուրքիան օկուպացված է պահում Կիպրոսի Հանրապետության տարածքի մեծ մասը՝ խախտելով միջազգային իրավունքի նորմերն ու սկզբունքները:
Մանրամասները` տեսանյութում