Վարչապետի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 20-ին մեկնելու է Աշխաբադ՝ մասնակցելու ԱՊՀ կառավարության ղեկավարների հերթական նիստին: Գործադիրի այս շաբաթվա նիստը այդ պատճառով գումարվեց մեկ օր շուտ:
Օրակարգային չորս տասնյակից ավելի հարցերի շարքում կառավարությունը հավանություն տվեց Մեծամորի ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարաձգելու նպատակով Ռուսաստանի Դաշնությունից սպասվող 270 մլն դոլար վարկի և 30 մլն դրամաշնորհի համաձայնագրին:
Վիճահարույց հարցադրումների պատճառով կառավարության օրակարգից հանվեց պարտքի դիմաց Ֆինանսների նախարարությանը փոխանցված բնակելի մի շինության համար աճուրդ հայտարարելու հարցը:
Մանրամասները` տեսանյութում