Իսպանիայի թագավորության խորհրդարանը ճանաչեց Պաղեստին պետությունն ու կոչ արեց, որպեսզի նույնն անի նաև երկրի կառավարությունը: Խորհրդանշական այդ որոշմանը կողմ քվեարկեց 319 պատգամավոր, դեմ՝ միայն երկուսը, մեկ մարդ ձեռնպահ մնաց:
Անցած ամիս նման որոշում ընդունեցին նաև Մեծ Բրիտանիան և Իռլանդիան: Իսկ հոկտեմբերի 30-ին Շվեդիայի նոր կառավարությունը պաշտոնապես ճանաչեց պաղեստինյան պետությունը, ինչից հետո Իսրայելն իր դեսպանին Ստոկհոլմից հետ կանչեց: