Թուրքիայի սահմանի մոտ գտնվող սիրիական Քոբանի քաղաքում քուրդ աշխարհազորայիններին հաջողվել է «Իսլամական պետության» գրոհայիններին դուրս մղել քաղաքի կենտրոնից:
Հարձակման ընթացքում ոչնչացվել է 13 իսլամիստ, ազատագրվել են բազմաթիվ շենքեր: Քրդերը նաև յուրացրել են իսլամիստների թողած զենքը:
Վերջին մի քանի օրվա ընթացքում Քոբանիի տարբեր մասերում տեղի ունեցած մարտերի ժամանակ ոչնչացվել է 30-ից ավելի ահաբեկիչ: Աշխարհազորայինների կրած կորուստների մասին տվյալներ չկան: Մարտերը քաղաքի համար շարունակվում են: