Հոլիվուդյան «Արփա» կինոփառատոնն այս տարի հանդիսատեսին ներկայացրեց 50 ֆիլմ 16 երկրից: Տարբեր ժանրերի ստեղծագործությունները երեք օր ցուցադրվեցին Հոլիվուդի «Եգիպտական» թատրոնում: Հայ և օտարազգի հանդիսատեսի գնահատմամբ՝ «Արփայի» ֆիլմերը տաբերվում են ազատ մտածողությամբ, նոր և համարձակ ասելիքով:
Կինոփառատոնը բացվեց Հայաստանից ներկայացված երկու ստեղծագործությամբ՝ Կարեն Խոսրովյանի կարճամետրաժ «Կատատոնիա» և Ջիվան Ավետիսյանի գեղարվեստական «Թևանիկ» ֆիլմերով: «Կատատոնիայի» երիտասարդ հեղինակներն ակնկալում են, որ «Արփայի» ժամանակ ֆիլմի ցուցադրությունը նոր հարթակներ կբերի իրենց:
Մանրամասները` տեսանյութում