Սպիտակ տան այցելուների կենտրոնում վերջերս ցուցադրության դրված գորգը պատրաստել են Հայոց ցեղասպանությունից փրկված հայ երեխաները, որոնք ապաստան էին գտել ամերիկյան որբանոցներում: Ի նշան երախտագիտության՝ Լիբանանի Ղազիր քաղաքի որբատան հայ երեխաներն այն 1925-ի դեկտեմբերի 4-ին փոխանցել էին Ամերիկայի Միացյալ Նահանգների 30-րդ նախագահ Քելվին Քուլիջին:
Այն Սպիտակ տան այցելուների սրահում է մեկ շաբաթով: Նախորդ տարի ցուցադրությունը մերժվել էր: Կոնգրեսական Ուիլյամ Մաքգովերնի խոսքով՝ գորգի ցուցադրությունը պետք չէ համարել Հայոց ցեղասպանության ճանաչումը փոխարինող քայլ: Ցուցադրության բացման ասուլիսին ներկա էին տասնյակի չափ օրենսդիրներ, հայ լոբբիստներ, որոնք մի տարի աշխատել էին, որպեսզի մեկշաբաթյա ցուցադրությունը իրականություն դառնա:
Մանրամասները` տեսանյութում