Արգենտինայի և Պորտուգալիայի ֆուտբոլի ազգային հավաքականների հանդիպումը վերածվեց Մեսսի-Ռոնալդու դիմակայության: Թվում էր, թե խաղն ավարտվելու է գոլազուրկ ոչ-ոքիով, սակայն ավելացված ժամանակի առաջին րոպեին Ռաֆայել Գերերոն հաղթանակ պարգևեց պորտուգալացիներին:
Կենտրոնական խաղերի շարքին է պատկանում նաև աշխարհի վերջին 2 չեմպիոնների՝ Իսպանիայի և Գերմանիայի դիմակայությունը: Այստեղ ևս գրանցվել է նվազագույն հաշիվ և նույնպես խաղի վերջին վայրկյաններին: 89-րդ րոպեին Թոնին վերջ է դրել Իսպանիայի հավաքականի ռեկորդային շարքին՝ հաղթանակ պարգևելով գերմանացիներին:
Եվրոպայի գործող չեմպիոնն արդեն 34 խաղ էր, ինչ չէր պարտվել սեփական հարկի տակ: Եվրո 2016-ի կազմակեչպիչ Ֆրանսիան Մարսելում նույնպես նվազագույն հաշվով հաղթել է շվեդներին:
Խաղի 84-րդ րոպեին Ռաֆայել Վերանի հեղինակած գնդակը միակն է եղել: 2 րոպե անց Դիդյե Դեշամի թիմը կարող էր կրկնապատկել իր առավելությունը, սակայն Քարիմ Բենզեման վրիպել է 11 մետրանոցի նշանակետից:
Անգլիայի հավաքականը բրիտանական տիտանների դիմակայությունում հյուրընկալվել էր շոտլանդացիներին: Ռոյ Հոջսոնի սաներ Ալեքս Օքսլեն Չեմբեռլենի գոլի և Ուեյն Ռունիի դուբլի շնորհիվ հաղթել են 3-1 հաշվով: