Առանց դեմ և ձեռնպահ ձայների իշխանական ու ընդդիմադիր պատգամավորներն անցկացրել են մի օրինագիծ, որով պետությունն առաջիկա 3 տարիներին կիսով չափ կֆինանսավորի սահմանամերձ շրջանների բնակիչների կոմունալ ծախսերը:
Օրինագծի համաձայն՝ պետական բյուջեից մասնակի կփոխհատուցվեն շուրջ 31 սահմանամերձ համայքի բնակիչների գազի, հոսանքի և ոռոգման ջրի վճարները: Փոխհատուցումը 50 տոկոսով կլինի, որի համար կպահանջվի շուրջ 1 մլրդ դրամ:94 կողմ, 3 դեմ եւ 1 ձեռնպահ ձայներով էլ ընդունվեց Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին օրինագիծը:
Օրենսդիրի օրակարգում նաև հասարակական ընդվզման ու խորհրդարանական ընդդիմության հանդիպած մայրության նպաստին վերաբերող աղմկալի օրինագիծն էր:Կառավարությունն օրինագծի փոփոխված տարբերակով ձեռք չի տալու աշխատող մայրերի նպաստին՝ ամբողջությամբ ծածկելու է այն: Գործադիրն առաջարկում է մայրերին հասանելիք գումարի մեկ հինգերորդի բեռը թողնել գործատուի ուսերին:
Մանրամասները` տեսանյութում