Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հայկական ուղղաթիռի խոցման տարածք մուտք գործելու շուրջ բանակցությունները շարունակվում են: Երևանում Վաշինգտոնի գլխավոր դիվանագետի հետ հարցը քննարկել է Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Երևանը բանակցում է նաև համաեվրոպական անվտանգության ամենամեծ կառույցի՝ ԵԱՀԿ-ի հետ:
Կազմակերպության նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը չի բացառել, որ շուտով կմեկնի Բաքու՝ նաև այդ հարցը քննարկելու նպատակով: Իսկ մինչ այդ ԵԱՀԿ առաքելությունը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում պլանային դիտարկում է անցկացրել:
ԵԱՀԿ-ն ներկայացնող դեսպան Անջեյ Կասպրչիկի խոսքով՝ իրենք փորձել են նախապես որոշված վայրի փոխարեն դիտարկումն անցկացնել ուղղաթիռի կործանման վայրում։ Սակայն Բաքուն այդ տարածքի համար անվտանգության երաշխիքներ չի տվել:
Մանրամասները՝ տեսանյութում