Կրթության գերազանցության ազգային ծրագրի հանրային լսումների հերթական կանգառն այսօր գործարարների հետ էր «Այբ» դպրոցում: Ներկայացվեցին ծրագրի գաղափարական և տեխնիկական բաղադրիչները։ Նախաձեռնողները խոսեցին նաև կրթություն-աշխատաշուկա ցանցի արդյունավետ գործառնության անհրաժեշտության մասին:
«Այբ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Մեսրոպ քահանա Արամյանի խոսքով՝ կրթությունը միայն ուսուցչի գործը չէ, այն մասնագիտություն չէ, այլ բոլորի ամենօրյա հոգսը:
Ծրագրի հիմքում ուսուցչական որակյալ գնդի ձևավորումն է, որն իր ազգային նկարագրով, հմտություններով ու փորձով ի վիճակի կլինի ստեղծել ապագա արհեստավարժ կադրերի դարբնոց:
Մանրամասները` տեսանյութում