Այս տարվա փետրվարից գործունեությունը սկսած «Ջավախքին աջակցության» հիմադրամի՝ Հայաստանից դուրս անցկացված առաջին խոշոր միջոցառումը Սանկտ Պետերբուրգում էր:
Հայաստանի գլխավոր հյուպատոսության, համայնքի եւ Հայ Առաքելական եկեղեցու աջակցությամբ հիմնադրամին հաջողվել էր մի դահլիճում մեկտեղել տարածաշրջանի ճակատագրի հանդեպ ոչ անտարբեր մարդկանց:
Կազմակերպված դրամահավաքին և բարեգործական համերգին մասնակցել են ոչ միայն ազգությամբ հայեր, այլև օտարերկրացիներ: Բարեգործության արդյունքում հանգանակված գումարը կուղղվի Ջավախքում բնակվող բազմազավակ ընտանիքներին: Կազմակերպիչների խոսքով՝ դրամահավաքը շարունակական է լինելու:
Մանրամասները` տեսանյութում