Հայ-չեխական քառամյա մշակութային գործակցության փաստաթուղթ է ստորագրվել Պրահայում, որտեղ երկօրյա պաշտոնական այցով գտնվում էր մեր երկրի Մշակույթի նախարարը: Հասմիկ Պողոսյանն այցելել է Չեխիայի ազգային գրադարան եւ պատկերասրահ, Ստրահովի վանական համալիր, մասնակցել «Օրեր» ամսագրի հոբելյանական երեկոյին:
Համագործակցության փաստաթուղթը ներառում է մշակույթի գրեթե բոլոր ոլորտները՝ թատերական, կինոարտադրության, կերպարվեստի, գրական-թարգմանական, հրատարակչական, մշակութային ժառանգության պահպանության: Չեխ նախարարը հայկական կողմին նույնիսկ առաջարկել է ընտրել վերականգնման կարիք ունեցող Հայաստանի որևէ մշակութային հոգևոր կոթող և համատեղ իրականացնել վերականգնման աշխատանքը:
Մանրամասները` տեսանյութում