1939-ի նոյեմբերյան դեպքերից հետո Պրահայում ընթացող ուսանողների համաշխարհային կոնգրեսը նոյեմբերի 17-ը հռչակել է Ուսանողության միջազգային օր: Հայաստանում ևս նշում են այս տոնը. արդեն մեկ շաբաթ ընթանում են ուսանողությանը նվիրված բազմաբնույթ միջացառումներ։ Տոնական օրը հատկապես երևանյան բուհական տարածքներում տիրում էր տոնական տրամադրություն:
Երևանի պաշտոնական քաղաքային երթուղու վարորդ Յուրի Եսայանի օրը սկսվեց փոքր-ինչ այլ կերպ: Այսօր նրա վարած տրանսպորտային միջոցը վերածվել էր ուրախ ավտոբուսի՝ լեփ-լեցուն երգող-պարող, եռադուն ուսանողներով, իսկ բարձր երաժշտությունն էլ նրան բնավ չէր բարկացնում. չէ որ ուսանողության տոնն է:
Վաղ առավոտից երաժշտական ավտոբուսը կոնսերվատորիայի ուսանողներով, երգիչ-երգչուհիներով շրջում էր բուհից բուհ՝ շնորհավորելով ուսանողությանը միջազգային տոնի առթիվ:
Մանրամասները` տեսանյութում