Իսլամիստ ահաբեկիչները գլխատել են հերթական ամերիկացուն՝ 26-ամյա Փիթեր Քեսիգին: Տեսանյութում խմբավորման անդամը հայտարարում է, որ այս կերպ նախազգուշացնում է ԱՄՆ-ի իշխանություններին:
Գրոհայինները զանգվածային սպանդի են ենթարկել նաև մի խումբ գերված սիրիացի զինվորների: ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները հաստատել են լուրի իսկությունը՝ նշելով, որ դեռևս մի քանի օր առաջ էին ստացել Քեսիգի գլխատման լուրը, սակայն տեսանյութի մանրազնին քննությունն է միայն հաստատել դրա իսկությունը:
ԱՄՆ Ազգային անվտանգության խորհուրդը, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի վարչապետեր Դևիդ Քեմերոնն ու Մանուել Վալսն արդեն հանդես են եկել դատապարտող կոչերով: