70 կողմ, 6 դեմ և 31 ձեռնպահ ձայներով խորհրդարանն արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է Կառավարության կառուցվածքի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:
Ըստ նախագծի՝ կստեղծվի Միջազգային տնտեսական ինտեգրման ու բարեփոխումների նախարարություն, իսկ Արտակարգ իրավիճակների նախարարությունը կմիավորվի Տարածքային կառավարման նախարարության հետ:
Ազգային ժողովն այսօր արտահերթ նիստին քննարկել է նաև «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրենքի նախագիծը, որը կարգավորում է կառավարության հաստատած ցանկում ընդգրկված 31 սահմանամերձ համայնքներին աջակցություն ցուցաբերելու գործընթացը:
Մանրամասները` տեսանյութում