Բրիսբենյան գագաթնաժողովը վաղաժամ լքած Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մեղադրել է Միացյալ Նահանգներին և Եվրոպային նոր սառը պատերազմ հրահրելու համար:
Նա անհամարժեք է համարել Ռուսաստանին Ղրիմի միացման առթիվ Արևմուտքի արձագանքը։ Պուտինը նշել է, որ Ղրիմի ժողովուրդն ինքն է ընտրել իր ուղին հանրաքվեի միջոցով:
Իր հերթին, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Սիդնեյում հնչեցրած ելույթի ժամանակ Արևմուտքին զգուշացրել է Ռուսաստանի հետ երկարատև դիմակայության հեռանկարի մասին՝ հավելելով, որ ուկրաինական հարցում Ռուսաստանը մտածում է հնացած կատեգորիաներով՝ դիտարկելով այդ երկիրը որպես իր ազդեցության գոտի և դրանով իսկ խախտելով միջազգային իրավունքը: