Արցախում անցկացված «Միասնություն-2014» զորավարժություններին ներգրավված էին հակաօդային պաշտպանության 300, հրետանային 1550 միավոր տեխնիկա, նաև 600 միավոր զրահատեխնիկա և այլն:
Կիրառվել էր հնարավոր սցենարներից, թերևս, ամենահավանականը. հակառակորդի ճեղքում մեր տարածք մարտավարական խորությամբ, պաշտպանական մարտ, ուժերի խմբավորում, անցում հակագրոհի և ապա հարձակման փուլ:
Պայմանական մարտադաշտում մեր զինուժում առկա գրեթե բոլոր զինատեսակներն էին, բացառությամբ բալիստիկ հրթիռների, որոնք ի վիճակի են թիրախը խոցել մոտ 300 կմ հեռավորության վրա:
Մանրամասները՝ տեսանյութում