Երևան-Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարի հետևանքով զոհվեց 7 մարդ, ևս 7-ը մարմնական տարբեր վնասվածքներ ստացան:
Հրդեհի մեծ ծավալներն ու այրվածնքերից զոհերի փաստը կայծակնային արագությամբ տարածեցին գազաբալոնների պայթյունի վարկածը:
Տեղում մահացած «Գազելի» վարորդի ալկոհոլ օգտագործած լինելու հանգամանքը դեռ փորձաքննության փուլում է: Իսկ, օրինակ, վարորդների գերհոգնածության հավանականությունը հերքում են վթարված երկու մեքենաների գործատուներն էլ:
Այնուամենայնիվ, գործադիրն իր նիստում որոշեց կարգավորել գազաբալոնների անվտանգության հարցն ու խիստ հսկողության տակ առնել դրանց տեղադրման ու տեխնիկական զննության ընթացակարգը:
Մանրամասները՝ տեսանյութում