Այս տարվա հուլիսի 17-ին աշխարհը ցնցեց Ուկրաինայում մալայզիական քաղաքացիական օդանավի կործանումը: Համընդհանուր դատապարտման ֆոնին կողմերը մատնանշում էին մեղավորներին: Նոյեմբերի 12-ին Ադրբեջանը կործանեց հայկական ուղղաթիռը, որը թեև ռազմական է, բայց ռազմական գործողություններ չէր վարում, այլ միայն զորախաղի էր մասնակցում:
Սակայն նոյեմբերի 12-ի ողբերգության նկատմամբ միջազգային վերաբերմունքը երկակի է: Անկախ փորձագետները Ադրբեջանի գործողությունը համարեցին սաֆարովյան ձևաչափի շարունակություն: Վաշինգտոնի Համաշխարհային քաղաքականության ինստիտուտի փորձագետ Մարեկ Հոդակևիչի խոսքով՝ հայ-ադրբեջանական համատեքստում օդանավի կործանումը շատ նման է հայ սպային Հունգարիայում կացնահարելուն:
Մանրամասները՝ տեսանյութում