Գյումրի-Երևան երթուղայինի վթարը նույն՝ հետերկրաշարժյան մթնոլորտը վերադարձրեց Գյումրի: 19-ամյա Վանիկ Սարգսյանի մարզական հաջողությունները Գյումրու 3-րդ ավագ դպրոցի կայքում են: Իրենց սանի հաջողությունների մասին հիմա խոսում են առանց բերկրանքի. նա 7 կորուստներից մեկն էր: Եկող տարի կավարտեր քոլեջն ու բարձրակարգ մարզիկ կդառնար, մարզիչները ցավում են երիտասարդի համար:
Ավտովթարի 7 զոհերից մեկը Հովհաննես Շիրազի տուն թանգարանի ֆոնդապահ Արամայիս Շիրազունին էր՝ Շիրազի ընկերն ու մոլի երկրպագուն, բանաստեղծի մահից հետո՝ նրա բոլոր մասունքները հսկող աչքն ու սիրտը:
Մանրամասները՝ տեսանյութում