Անցնող շաբաթ մեր երկրի հոգևոր մայրաքաղաքում շարունակվում էր եպիսկոպոսաց ժողովը: 5 դար ընդմիջումից հետո անցած տարի վերսկսված եպիսկոպոսաց ժողովների նպատակն է քննարկել հայ ժողովրդի և Հայ Առաքելական Եկեղեցու առջև ծառացած արդիական հարցերը և հոգևոր կյանքի հրատապ խնդիրները:
Նոյեմբերի 11-ից 13-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարված Հայ Առաքելական եկեղեցու եպիսկոպոսաց ժողովի քննարկման առանցքում էին Հայոց ցեղասպանության զոհերի սրբադասման և մկրտության կարգի միօրինակության վերաբերյալ հարցերը:
Մանրամասները՝ տեսանյութում