Արցախ կատարած աշխատանքային այցի ավարտին Նախագահ Սարգսյանը Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոնում ներկա է գտնվել անգիոգրաֆիկ կենտրոնի բացմանը:
Բժշկական այս կենտրոնում կատարվելու են սրտի և մնացած բոլոր օրգանների անոթների ստենտավորումները, ախտորոշվելու և բուժվելու են անոթային խնդիրներ ունեցող հիվանդները:
Կենտրոնի բացումը Արցախի առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի նախաձեռնությամբ ու նաև անձնական միջոցներով է կյանքի կոչվել: Նվիրատվության արժեքը չի չափվում. գերժամանակակից սարքավորումներով հագեցած ծառայության գործարկումը կենսական նշանակության էր Արցախի բնակչության համար:
Մանրամասները՝ տեսանյութում