Սյունիքը փորձում է վերականգնել խորհրդային տարիներին պահածոների արտադրության առաջատարի երբեմնի համբավը: Մարզի Սյունիք գյուղում կառուցվում է գործարան, որ կհամալրվի պտուղ բանջարեղենի վերամշակման համար անհրաժեշտ ժամանակակից տեխնիկայով:
Ամենաուշը մեկ տարի հետո «Սյունիքֆուդ» նոր ապրանքանիշի պահածոները, մուրաբաներն ու հյութերը կհայտնվեն սպառողի սեղանին:
Պատասխանատուները վստահեցնում են՝ նորագույն տեխնոլոգիաներով, եվրոպական չափանիշներին համաապատասխան հոսքագծեր կներդնեն: Հումքը կմթերվի մարզի ֆերմերներից, իսկ արտադրանքի իրացման շուկան հիմնականում լինելու Է Ռուսաստանի Դաշնությունը:
Մանրամասները՝ տեսանյութում