Դիլիջանի միջազգային դպրոցի պատասխանատուները ներկայացրել են ընդունելության կարգը: Այստեղ սովորելու համար կարևոր նախապայման է բարձր առաջադիմությունը: Անգլերենի իմացությունը կամ այն սովորելու մեծ ձգտումը մեծ դեր կխաղան աշակերտների ընտրության հարցում:
Դիլիջանի քոլեջի տնօրեն Ջոն Փադըֆուդի խոսքով՝ դպրոցում ուսանող շատ երեխաներ արդեն կամովին ընտրել և սովորում են հայերեն, նրանցից շատերը կարողանում են խանութներում առևտուր անել:
Դիլիջանի միջազգային դպրոցի հիմնադիրների խորհրդի նախագահ Վերոնիկա Զոնաբենդի խոսքով՝ ինչպես նախորդ տարի, 2015-ին նույնպես ընդունելությունը կիրականացվի մի քանի փուլով, և դիմորդները հնարավորություն կունենան մասնակցելու ընդունելությանը անկախ սոցիալական վիճակից:
Նոյեմբերի 15-ին Հայաստանի Ամերիկյան համալսարանում Հայաստանի ազգային կոմիտեն և Դիլիջանի քոլեջը կկազմակերպեն բաց դռների օր: Դիմում-հայտերի ներկայացման վերջնաժամկետը դեկտեմբերի 11-ն է:
Մանրամասները` տեսանյութում