Պաղեստինյան ինքնավարության շուրջ Թագավորության նոր դիրքորոշոման մասին հայտնել է երկրի ԱԳ նախարար Խոսե Մանուել Գարսիա-Մարգալյոն՝ նշելով, որ Մադրիդը կգնա այդ քայլին, եթե համոզված լինի, որ դա կօժանդակի իսրայելա-պաղեստինյան երկխոսությանը: Նախարարը Եվրամիության երկրներին կոչ է արել ճանաչել Պաղեստինի անկախությունը:
Դրա համար, ըստ Մարգալյոյի, պետք է Իսրայելի հետ քննարկել մի շարք հարցեր, առաջնահերթորեն՝ սահմանազատումն ու Երուսաղեմի կարգավիճակը:
Հաջորդ շաբաթ Իսպանիայի խորհրդարանն արդեն կարող է քվեարկության դնել Պաղեստինի ճանաչման հարցը: Հոկտեմբերի 30-ին Պաղեստինը ճանաչեց Շվեդիան, որը դարձավ նման քայլի գնացող ԵՄ առաջին և դեռևս միակ անդամը: