Նախօրեին համաշխարհային ֆուտբոլի լեգենդը պետք է մասնակցեր բարեգործական երեկոյի, սակայն փոխարենը ստիպված է եղել պառկել վիրահատական սեղանին: Պելեն երիկամային քարերի հեռացման վիրահատության է ենթարկվել:
Նրա առողջական վիճակն այժմ կայուն է: Պելեն բժշկական օգնություն է ստացել Սան Պաոլոյում տեղակայված Ալբերտ Էյնշտեյնի անունը կրող հիվանդանոցում: Նույն հիվանդանոցում լեգենդը ժամանակին ենթարկվել էր ազդրի վիրահատության: