Արմավիրի մարզի Ֆերիկ գյուղում հանդիսավորությամբ բացվել է տեղի հիմնանորոգված դպրոցը: Եզդիաբնակ համայնքում միակ կրթօջախի վերանորոգումն իրականացվել է հրատապ խնդիրների լուծման ծրագրով:
Մինչ շինարարության ավարտը, դպրոցի 42 աշակերտները դասերն անցկացնում էին գյուղապետարանի վարձակալած շենքում: Բացառությամբ եզդիերենի ուսուցչի, մյուս առարկաները հայ մանկավարժներն են ուսուցանում:
Ֆերիկն այսքան մարդաշատ էր նաև երկու տարի առաջ, երբ կապույտ վառելիքը հանդիսավորությամբ մտավ գյուղ: Գյուղացիների հաջորդ երազանքը խմելու ջուր ունենալն է:
Մանրամասները` տեսանյութում