Կրթության գերազանցության ազգային ծրագրի նախաձեռնողները հանրային լսումների սկիզբն ազդարարել են Էջմիածնի Խաչատուր Աբովյանի անվան դպրոցից: Ներկայացվել են ծրագրի գաղափարական և տեխնիկական բաղադրիչները:
«Այբ» դպրոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տեր Մեսրոպ քահանա Արամյանն ընդգծեց, որ ծրագիրը բաց է և հնարավոր է գործակցությունը մասնավոր և բարձրագույն կրթօջախների հետ, որոնք կցանկանան ուսուցիչներ պատրաստել Արարատյան բակալավրիատ ծրագրով:
Ուսուցիչների վերապատրաստումը նախատեսված է Արարատյան բակալավրիատ ծրագրի հենց առաջին փուլում: Ստանալով համապատասխան որակավորում՝ուսուցիչը 400 հազար դրամ աշխատավարձով կարող է անցնել աշխատանքի Կրթության և գիտության նախարարության ընտրած 12 ավագ դպրոցներից ցանկացածում:
Դպրոցների ցանկը դեռ հստակեցվում է: Դրանցից երկուսը կլինեն Երևանում, մեկական՝ յուրաքանչյուր մարզում և մեկ դպրոց էլ Արցախում: Որակյալ ուսուցիչների պատրաստման այս նախաձեռնությունը կարող է դառնալ համահայկական՝ ընդգրկելով Սփյուռքի մեր կրթօջախները:
Հանրային լսումների հաջորդ կանգառը Եղեգնաձորն է:
Մանրամասները` տեսանյութում