Ինչպե՞ս չեզոքացնել բնական ու տեխնածին վտանգները և ապահովել բնակիչների անվտանգությունը աղետների ժամանակ. այս թեմայով Արտակարգ իրավիճակների նախարարության շուրջ 50 աշխատակից ուսումնական վարժանք է անցկացրել Կապանում:
Կապանի նախկին էլեկտրոն գործարանի տարածքը փորձնական աղետի գոտու էր վերածվել: Սյունիքի որոնողափրկարարական թիմի առջև խնդիր էր դրվել՝ գործնականում ցույց տալ ամիսներ շարունակ սովորած գիտելիքները և ապացուցել, որ տիրապետում են ՄԱԿ-ի միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի (INSARAG) չափանիշներին:
Երևանում, Շիրակում և Սյունիքում միջազգային չափանիշներին համապատասխան մեկական թիմ է ստեղծվել: Փրկարարները վերապատրաստվել են, մարզային վարչությունները՝ վերազինվել նորագույն տեխնիկայով, ինչը թույլ կտա տարերային աղետների ժամանակ ավելի բարձր մակարդակով ապահովել տարածաշրջանի բնակիչների անվտանգությունը:
Մանրամասները` տեսանյութում