Մեծ Բրիտանիայի վարչապետը հերթական անգամ սպառնացել է Ռուսաստանին խստացնել պատժամիջոցները:
Ավստրալական Կանբեռայում կայացած մամուլի ասուլիսում երկրի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը հայտարարել է, որ եթե Մոսկվան դրական է տրամադրված Ուկրաինայի ազատության և պատասխանատվության նկատմամբ, ապա պատժամիջոցները կհանվեն, իսկ եթե շարունակի վատթարացնել իրավիճակը, դրանք կխորանան:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Վաշինգտոնը ևս պատրաստ է կասեցնել պատժամիջոցները Ռուսաստանի նկատմամբ, եթե ուկրաինական ճգնաժամը կարգավորվի: