Լեհաստանի Կատովիցե քաղաքում ընթացող հոկեյի պատանեկան մրցաշարին մասնակցել է նաև Հայաստանի հավաքականը: Մեր պատանիները նվաճել են բրոնզե մեդալ: Երրորդ տեղի համար պայքարում Հայաստանի հավաքականը հաղթանակ է տարել Չեխիայի Մորավսկո - Սիլեզյան երկրամասի թիմի նկատմամբ: Մեր թիմը ստացել է նաև անհատական մրցանակ:
Մրցաշարի լավագույն դարպասապահ է ճանաչվել Հայաստանի հավաքականի ներկայացուցիչ Լևոն Ստեփանյանը:
Մրցաշարի հաղթող է դարձել Բելառուսի ընտրանին, որը եզրափակչում պարտության է մատնել Ֆրանսիային: