ԱՄՆ-ի Նախագահ Բարաք Օբաման որոշել է վերանայել Սիրիայի տարածքում «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարի ռազմավարությունը: Առանց նախագահ Բաշար Ասադին պաշտոնից հեռացնելու Վաշինգտոնը սխալ է համարում զինյալների դեմ պայքարը: Մինչ այժմ նախատեսվում էր իսլամիստ ծայրահեղականներին վերացնել նախ Իրաքում, ապա Սիրիայում՝ առանց Ասադին իշխանությունից հեռացնելու:
Իսլամիստ ծայրահեղականների դեմ պայքար է մղվում նաև Եվրոպայում: Գերմանիայի ոստիկանությունը լայնածավալ գործողության ընթացքում ձերբակալել է 9 մարդու, որոնք կասկածվում են ահաբեկչական խմբավորումների, մասնավորաբար`«Իսլամական պետության» հետ կապեր ունենալու համար: Ինը ձերբակալվածներից 8-ը Գերմանիայի` 22-ից 35 տարեկան քաղաքացիներ են: Իններորդը Պակիստանի քաղաքացի է:
Գերմանիայի անվտանգության աղբյուրների տվյալով՝ այդ երկրից Սիրիա են մեկնել 450 գերմանացիներ, որոնցից շատերը համալրել են խմբավորման շարքերը: 150-ից ավելին արդեն վերադարձել է հայրենիք:
Մանրամասները՝ տեսանյութում