Հայաստանի և Արցախի Հանրապետությունների զինված ուժերի «Միասնություն-2014» համատեղ օպերատիվ-մարտավարական զորավարժությունների շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանն Արցախի Նախագահ Բակո Սահակյանի հետ դիտել է Արցախի Հանրապետության կենտրոնական հատվածում անցնող զորավարժությունները, խրախուսել ծառայության մեջ առավել աչքի ընկած զինծառայողներին:
Հայկական երկու Հանրապետությունների նախագահները մասնակցել են նաև ռազմական մի շարք նոր օբյեկտների բացմանը, ծանոթացել զինծառայողների առօրյային, սոցիալ-կենցաղային պայմաններին, այնուհետև այցելել պաշտպանության բանակի հրամանատարական կետ:
Մինչ այդ Նախագահ Սարգսյանն այցելել է Գեղարքունիքի մարզում տեղակայված զորամասերից մեկի զորավարժարան, դիտել մարտավարական զորավարժությունը և խրախուսել ծառայության մեջ առավել աչքի ընկած զինծառայողներին:
Տեսանյութը՝ շուտով