Խորհրդարանը քառօրյայի աշխատանքային վերջին օրը ավարտել է գալիք տարվա գլխավոր ֆինանսական փաստաթղթի մասին օինագծի քննարկումը: Աշխատանքային օրվա ավարտին խորհրդարանականները ձեռնամուխ են եղել ընրտրական օրենսգրքում բարեփոխումների մասին խորհրդարանի որոշման նախագծի քննարկմանը, որով առաջարկվում է անցնել 100 տոկոս համամասնական ընտրակարգի:
Երկրի պետբյուջեն գալիք տարի կտա՞ հնարավորություն երկրի առջև ծառացած խնդիրները լուծելու: Սա պատգամավորներին մտահոգող հիմնական հարցն էր: Այսօր մեր երկրի հիմնական մարտահրավերներն, ըստ Խոսրով Հարությունյանի, արտագաղթը կասեցնելն ու աղքատության նվազեցումն է:
ՀՀԿ-ն բյուջեի նախագիծը համարում է իրատեսական ու հավասարակշռված, կողմ են քվերակելու: Անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանն էլ դժգոհեց` դոտացիաները փաստաթուղթը անհամաչափ են բաշխում, փողերը կենտրոնանում են մայրաքաղաքում, մարզերը երկրորդական դիրքերում են:
Քննարկման ավարտից հետո այժմ 4-օրյա ընդմիջման շրջանն է, որից հետո պատգամավորները 24 ժամ ունեն կառավարությանն առաջարկներ ներկայացնելու համար:
Մանրամասները՝ տեսանյութում