Վեցամյա Վոլոդյայի համար բարդ ախտորոշումը դատավճիռ չէ, ինչպես նաև այս բժշկական հաստատությունում նրա հետ ապաքինվող ևս 24 երեխաների համար, ովքեր հավատի ուժով պայքարում են կյանքի համար: Մինչև հիվանդությունն ամբողջությամբ կնահանջի, հիվանդասենյակից դեռևս բժշկական ապարատի օգնությամբ է դուրս գալիս հյուրերին դիմավորելու:
Հիվանդության դեմ պայքարում երեխաները միայնակ չեն: Նրանց հյուրերն այս անգամ «Մանկական եվրատեսիլ-2014» մրցույթի ընտրական փուլի մասնակիցներն են, որոնք այցելեցին երեք բուժհաստատություն, որտեղ ապաքինվում են օնկոլոգիական խնդիրներ ունեցող երեխաները:
Փոքրիկ երգիչների խմբում ոչ միայն այս, այլև նախորդ տարիների «Մանկական եվրատեսիլ» մրցույթի ներկայացուցիչներն են: Դեռ ընտրական փուլի ընթացքում Հանրային հեռուստաընկերությունը հայտարարել էր, որ SMS քվեարկության և զանգերից գոյացած ամբողջ հասույթը կփոխանցվի «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամին, որը մշտապես երեխաների կողքին է և օգնում է հաղթահարել առողջական բարդ խնդիրները:
Մանրամասները՝ տեսանյութում