Միջազգային տարբեր կառույցների կողմից սուր քննադատություններ և դատապարտումներ են հնչում Ադրբեջանի հասցեին: Հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում հայկական ուղղաթիռի խոցումը դատապարտել են Ամերիկայի Միացյալ Նահանգները, Եվրամիությունը, ՆԱՏՕ-ն, ԵԱՀԿ-ն, ՀԱՊԿ-ը, ինչպես նաև ամերիկացի և ֆրանսիացի կոնգրեսականները:
Իրենց մտահոգությունն են հայտնել Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ջեյմս Ուորլիքը, Պիեռ Անդրիոն:
ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի արտաքին գործերի նախարար Դիդյե Բուրկհալտերը Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին հորդորել է անել հնարավորը` բացառելու նման միջադեպերը եւ հարգելու հրադադարի ռեժիմը: ԵԱՀԿ գործող նախագահը հատկապես ցավալի է համարել, որ տարվա ընթացքում բռնության մի քանի ալիք հանգեցրել է աննախադեպ թվով զոհերի:
Ամերիկյան պետքարտուղարությունը ևս հայտարարություն է տարածել ադրբեջանական զինուժի կողմից Լեռնային Ղարաբաղի օդուժին պատկանող ուղղաթիռի խոցման փաստի վերաբերյալ:
Մանրամասները՝ տեսանյութում