Հայկական առաջին ճակատի (FAF) անդամները դեռ նոյեմբերի 9-ից Երեւան-Մոսկվա-Մադրիդ-Լիսաբոն երթուղով անցել են մի քանի հազար կիլոմետր՝ սպասելով Պորտուգալիա-Հայաստան խաղին: Փոքր-ինչ ավելի զուսպ են հայկական ֆուտբոլի լեգենդները, որոնք համարում են, որ ճիշտ մարտավարության պաշտպանությունը լավ կազմակերպելու դեպքում մեր ազգային թիմը կարող է արժանի խաղ ցուցադրել: Արկադի Անդրեասյանի կարծիքով մեր թիմը լավ հանդես կգա, թեև Պորտուգալիան լավ պատրաստված խաղացողներ ունի:
Առաջին խաղերում հավաքականը միավորների ցավալի կորուստներ ունեցավ, բայց թիմն էլ իր ուժեղագույն կազմով չէր հանդես գալիս. ֆուտբոլասերներին և մասնագետներին հատկապես ուրախացրել է Յուրա Մովսիսյանի կազդուրվելը, ով վստահաբար կուժեղացնի մեր հարձակման գիծը:
Հավաքականն արդեն Պորտուգալիայում է և անցկացրել է առաջին մարզումները: «Եվրո-2016»-ի ընտրական փուլի Պորտուգալիա-Հայաստան հանդիպումը նոյեմբերի 14-ին է: