Դիլիջան կատարած այցի ընթացքում Կառավարության ղեկավարը շրջել է հոկտեմբերին դռները բացած դպրոցում, ծանոթացել ուսումնական հաստատության ենթակառուցվածքներին և առաջիկա ծրագրերին: Առաջին ուսումնական տարում Դիլիջանի միջազգային դպրոց է ընդունվել 96 աշակերտ աշխարհի մոտ 50 երկրից: 2023-ին դպրոցը կհասնի նախատեսված լիակատար բեռնվածությանը:
Գործադիրի ղեկավարը, ողջունելով դպրոցի աշակերտներին, զրուցել է նրանց հետ, ծանոթացել դպրոցից ստացած առաջին տպավորություններին:
Վարչապետը նշել է, որ մի քանի անգամ այցելել է դպրոց և տեղյակ է, թե ինչպիսի պրոֆեսիոնալ մանկավարժներ են այստեղ աշխատում, ովքեր ամեն ինչ անելու են, որպեսզի աշակերտները հիմնարար գիտելիք ստանան: Միաժամանակ, Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել դպրոցի ստեղծման նախաձեռնողներին այս ծրագիրն իրականացնելու համար:
Մանրամասները` տեսանյութում