Մշտական հանձնաժողովներում քննարկումից հետո 2015 թվականի պետական բյուջեի նախագիծը խորհրդարանի լիագումար նիստում է: Ֆինանսական գլխավոր փաստաթղթի շուրջ քննարկման ժամանակ խորհրդարանական ընդդիմությունը բավարար չի համարել բյուջեում նախատեսած 4.1 տոկոսանոց տնտեսական աճը:
Կառավարության ներկայացուցիչներն այդ ցուցանիշը բացատրում են տնտեսության հնարավորություններով: Մինչ բյուջետային քննարկումը խորհրդարանն օրվա սկզբին մերժել է Արցախի անկախությանը վերաբերող որոշման նախագիծը:
Գլխադասային հանձնաժողովը հավանություն չէր տվել նախագծին, բայց ընդդիմադիր խմբակցությունն առաջարկել էր այն քննարկել որպես հրատապ հարց: Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավարը մինչ քվեարկությունը պարզաբանեց՝ 4-րդ անգամ է այսպիսի հարց բարձրացվում Ազգային ժողովում, բայց դեռ ընդունելու ժամանակը չէ:
Մանրամասները` տեսանյութում