30-ամյա Գագիկ Պողոսյանն արդեն հինգ տարի օրվա մեծ մասը ձկների հետ է անցկացնում: Ձկնկիթից մինչև մայրական կազմ խնամքի բոլոր միջոցառումներն անձամբ է իրականացնում: Գեղարքունի իշխանի ձկնկիթի հերթական խմբաքանակը մոտ մեկ շաբաթ առաջ է ստացել: Ամեն օր ստուգում, առանձնացնում է անառողջները։ Մոտ 50 օր է պահանջվում, որ ձկնկիթը վերածվի մանրաձկան:
Սյունիքի մարզի Անգեղակոթ համայնքի ձկնաբուծական կոմբինատում յուրաքանչյուր տարի մոտ 200 000 գեղարքունի իշխանի մանրաձուկ են ստանում: 4-րդ տարին է, ինչ մոտ 167 000-ը համալրում է Սևանա լճի ձկնային պաշարները:
Մանրամասները` տեսանյութում