Սևանա լճի ձկնատեսակների համալրման նպատակով պետական բյուջեից տրամադրված 60 մլն դրամի հաշվին Գեղարքունիքի մարզի Արծվանիստ գյուղի վարչական տարածքում լիճ բաց թողնվեց 5 գրամանոց 200 000 ամառային և 167 000 գեղարքունի տեսակի իշխանի մանրաձուկ: Այն ձեռք է բերվել Արևաձուկ և Անգեղակոթի ձկնաբուծական կոմբինատ ընկերությունների ձկնաբույծներից` պետգնումների գործող ընթացակարգով:
Ըստ բնապահպանության նախարարի՝ Սևանա լճի տեղածին ձկնատեսակների պաշարների համալրման պետական ծրագրերը կշարունակվեն նաև առաջիկա տարիներին: Շեշտը դրվելու է այն քաղաքականության վրա, որ մանրաձուկը ոչ թե տեղափոխվի հեռավոր մարզերից, այլ արտադրվի տեղում:
Բնապահպանության նախարարի հրամանով՝ մանրաձկան բացթողնման տարածքում Սևան ազգային պարկի աշխատակիցները 3 օր ու գիշեր հսկողություն կիրականացնեն:
Մանրամասները` տեսանյութում