Կրթության գերազանցության ծրագիրն իրականացնում են ՀՀ Կրթության և գիտության նախարարությունը և «Այբ» կրթական հիմնադրամը՝ համագործակցելով Քեմբրիջի համալսարանի և Լոնդոնի կրթության ինստիտուտի հետ: Հայաստանի բոլոր մարզերում և Արցախում անցկացվում են հանրային լսումներ, որոնց մեկնարկը տրվեց Երևանում:
Մատենադարանի դահլիճում էին հավաքվել կրթական համակարգի ներկայացուցիչներ, մտավորականներ ու հասարակական գործիչներ: ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանն իր խոսքում նշեց, որ ծրագիրը կարևոր նշանակություն ունի Հայաստանի կրթական համակարգի համար:
Այն երկար քննարկումներ է անցել, եղել են դիտողություններ, լրամշակումներ և այն, ինչ ներկայացվում է հանրությանը, ամենևին նախնական տարբերակը չէ:
Մանրամասները՝ տեսանյութում