Բախումներով, հրկիզումներով ու զանգվածային ձերբակալություններով է ավարտվել անկախության օրվա տոնակատարությունը Լեհաստանում: Ոստիկանների և շքերթի մասնակիցների միջև ընդհարումների հետևանքով վիրավորվել է 75 մարդ, որոնցից 51-ը՝ իրավապահներ: Անկարգությունների 300 մասնակից ձերբակալվել է:
Բախումներն սկսվել են, երբ երթին մասնակցող մի խումբ մարդիկ, հիմնականում դիմակավորված աջ ծայրահեղականներ, գլխավոր շարասյունից առանձնացել են և սկսել քարեր ու ճայթուկներ նետել ոստիկանների վրա: Նրանց ցրելու համար կիրառվել են ջրաշիթեր: Արդեն չորրորդ տարին է, որ Լեհաստանում տոնական երթերը ուղեկցվում են բռնություններով:
Մանրամասները` տեսանյութում