Պեկինում գումարված Ասիական-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության համաժողովը հատել է եզրագիծը: 37 երկրների առաջնորդների և բիզնես ոլորտի ներկայացուցիչների օրակարգի հիմնական հարցը կազմակերպության անդամ երկրների միջև ազատ առևտրի գոտու ստեղծումն էր:
Առաջնորդները քննարկել են տարածաշրջանի զարգացման հեռանկարը համաշխարհային տնտեսության անկայունության պայմաններում: Համաշխարհային լրատվամիջոցների ուշադրությունը, սակայն, կենտրոնացած էր գերտերությունների առաջնորդների շփումների և երկկողմ պայմանավորվածությունների վրա:
Ռուսաստանի և Չինաստանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Սի Ծինփինը կնքել են նավթագազային ոլորտի 17 պայմանագիր, ըստ որոնց՝ Ռուսաստանը գազի ուղիղ մատակարարումը դեպի Չինաստան կսկսի 2019-ին:
Մանրամասները` տեսանյութում