Շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը հաղթանակով մեկնարկեց Լոնդոնում ընթացող Թենիսի տարվա ամփոփիչ մրցաշարում: Կարմիր խմբում ընդգրկված Ժան Դյուժարդենի առաջին մրցակիցը կանադացի Միլոշ Ռաոնիչն էր: Մեկ ու կես ժամ պահանջվեց Ֆեդերերից ռևանշի հասնելու փարիզի մաստերսի քառորդ եզրափակիրում կրած պարտության համար:
Առաջին սեթում պայքար չստացվեց` 6-1: Երկրորդում Ռաոնիչը գործի դրեց իր մահացու մատուցումները, սակայն դա բավարար չէր Ֆեդերերին հաղթելու համար:
Արդյունքում թայմ բրեյք և 7-6 հօգուտ Ֆեդերերի: Նրա հաջորդ մրցակիցը Բրիտանացի Էնդի Մարեյն է, ով խմբի մյուս խաղում 4-6, 4-6 հաշվով պարտվել էր ճապոնացի Կեյ Նիսիկորիին: