«Արեալ» արագացուցչի գործարկման և այս ոլորտի հեռանկարների և մի շարք այլ հարցերի վերաբերյալ նախագահ Սարգսյանը խոսել է «Արմենպրես» գործակալությանը տված հարցազրույցում:
Սերժ Սարգսյանը նշել է, որ վերջին տարիներին միջազգային հեղինակավոր հանդեսներում Հայաստանի գիտնականների գիտական հոդվածների հրապարակումը, միջազգային գիտական հանրության կողմից այդ հոդվածներին հղում անելն ու այս արագացուցչի գործարկումը վկայում են այն մասին, որ Հայաստանի գիտական ներուժը մեծ է, և այն պետք է զարգացնել:
ԵՏՄ-ին անդամակցության մասին Նախագահը պատասխանել է, որ երկրի իշխանությունները տրամադրված են ավարտին հասցնելու փաստաթղթերի փաթեթի վավերացման ազգային գործընթացը: Հսկայական աշխատանք է կատարվել ճանապարհային քարտեզի կետերն իրականացնելու համար:
Մանրամասները` տեսանյութում