GMP ստանդարտի համաձայն` «Ֆարմատեքի» արտադրած դեղորայքը հոսքագծից դուրս է գալիս ամբողջական փաթեթավորմամբ։ Արդեն արկղերում այն ամբողջովին պատրաստ է տրանսպորտային փոխադրումների համար:
Բայց դեղերի դրոշմապիտակավորման նոր կարգն իրավիճակ է փոխել դեղարտադրության ոլորտում՝ դրոշմապիտակը պետք է փակցվի ոչ թե փակված արկղի, այլ արդեն դրա ներսում գտնվող յուրաքանչյուր միավոր դեղի վրա:
Անխտիր բոլոր դեղերի վրա դրոշմապիտակներ փակցնելու ֆիննախի պահանջը դեղագործական ընկերություններում լրացուցիչ աշխատողների կարիք է առաջացրել:
Բացի այդ, դրոշմապիտակները տրամադրվել են ժամկետից ուշ, խլել են շրջանառու միջոցներ, դրանք տուփերի վրա փակցվում են դեռևս ձեռքով: Հետևաբար, սխալվելու հավանականությունը շատ մեծ է, իսկ ռիսկը՝ բարձր. մեկ սխալ փակցված պիտակը կարող է մի քանի միլիոն դրամի տուգանք արժենալ:
Մանրամասները՝ տեսանյութում